Բրիտանական MI 6 հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրը Բաքվում է:
Պաշտոնական առիթը՝ ADA համալսարանում դասախոսությունն է:
Ադրբեջանական Turan-ը, սակայն հիշեցնում է, որ մեկ շաբաթ առաջ Մուրը Լոնդոնում հանդիպել է ԱՄՆ հետախուզության ղեկավար ՈՒիլյամ Բերնսի հետ և ենթադրում է, որ ՄԲ հետախուզության ղեկավարը Բաքու է բերել ուղերձներ արևմտյան շրջանակներից, որոնք վերաբերում են Ռուսաստանին և Իրանին:
Տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահերի բախումը հասնում է կիզակետին:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ